Ֆրանսիս Ժելիբտերը
16:00 | 30.08.13 | Նորություններ | 2669
Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր ասել է, որ հաշվի առնելով «Մի հեռախոսը՝ քեզ, մյուսը՝ նվեր» հատուկ առաջարկի հաջողությունը, Orange-ը հաջորդ շաբաթվանից նոր առաջարկ կներկայացնի:
«Քանի որ այդ հատուկ առաջարկից կարող էին օգտվել միայն առաջին 5000 բաժանորդները, շուտով մենք խանութներում այլեւս Alcatel 2005 մոդելի հեռախոս չենք ունենա: Սակայն մենք պատրաստ կլինենք բավարարել պահանջարկը հաջորդ շաբաթվանից՝ նոր հեռախոսով ու նոր հետաքրքիր առաջարկով», - ասել է նա:
«Մի հեռախոսը՝ քեզ, մյուսը՝ նվեր» ներկայացվել էր օգոստոսի 21-ին: Այն թույլ է տալիս միանալ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա բաժանորդագրություններից մեկին, ձեռք բերել հեռախոս կամ սմարթֆոն հատուկ գնով, ինչպես նաեւ՝ Alcatel 2005 մոդելի հեռախոս ու երկրորդ SIM քարտ՝ որպես նվեր ընտանիքի անդամներից մեկի համար: