16:07 | 30.07.13 | Նորություններ | 3835

Orange-ն առաջարկում է ռոմինգի հատուկ սակագին Միացյալ Էմիրություններում

Օգոստոսի 1-ից Միացյալ Արաբական Էմիրություններ մեկնող Orange-ի բաժանորդները կօգտվեն ռոմինգի հատուկ 400 դրամ սակագնից բոլոր ծառայությունների համար՝ ելքային եւ մուտքային զանգեր, զանգեր դեպի Հայաստան կամ արտերկիր, կարճ հաղորդագրություններ եւ բջջային ինտերնետ:

Այս սակագնից օգտվելու համար Orange-ի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոմինգը մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#, իսկ Միացյալ Արաբական Էմիրություններում միանան տեղական DU օպերատորի ցանցին:

Orange-ը ռոմինգի հատուկ սակագին է առաջարկում նաեւ Orange Գոտու 21 երկրներում: Orange Գոտու գործընկեր օպերատորների ցանկին կարելի է ծանոթանալ այս հղումով http://orangearmenia.am/mobile/roaming/tariffs/: