11:20 | 30.07.13 | Նորություններ | 4301

ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել Օրանժ Արմենիայի բաժանորդներին

Այսօրվանից Ռուսաստանում ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել Օրանժի բաժանորդների հաշվին՝ անկախ այն բանից՝ վերջիններս Հայաստանում են, թե Ռուսաստանում գտնվում են ռոմինգում:

Գումարի փոխանցման ծառայությունից կարելի է օգտվել՝ հատուկ այդ նպատակով ստեղծված https://oplata.megafon.ru/order/1184290 կայք այցելելով կամ SMS  ուղարկելով 3116 կարճ համարին՝ տեքստում միջազգային ձեւաչափով նշելով գումարը ստացող բաժանորդի հեռախոսահամարը ՝ +374 95/55 XXXXXX {բացատ} փոխանցվող գումարի չափը, հայտնել են ընկերությունում: 

Հնարավոր է կատարել 20 ռուբլուց մինչեւ 5,000 ռուբլի գումարի չափով միանվագ փոխանցում: ՄեգաՖոնի բաժանորդները կարող են գումար փոխանցել ամեն օր՝ օրական 15,000 ռուբլու եւ ամսական՝ 40,000 ռուբլու չափով: Ամեն անգամ նախքան գումար փոխանցելը բաժանորդները պետք է համոզվեն, որ ՄեգաՖոնի իրենց հաշվին առնվազն 10 ռուբլի ունեն:

Գումարի առցանց փոխանցման դեպքում գանձվում է 3.3% միջնորդավճար, SMS-ի միջոցով գումար փոխանցելիս՝ 4.95% միջնորդավճար:

Օրանժ եւ ՄեգաՖոն ընկերությունների համագործակցությունն սկսվել է 2012թ. մարտին, որի շրջանակներում ընկերությունները հանդես եկան ռոմինգի իրենց բացառիկ առաջարկով, որի շնորհիվ Ռուսաստանում գտնվող Օրանժի բաժանորդները կարող են միանալ ՄեգաՖոնի ցանցին եւ ռոմինգից օգտվել 30 դրամ/րոպե բացառիկ սակագնով Օրանժի եւ ՄեգաՖոնի ցանցերում մուտքային եւ ելքային զանգերի համար, ինչպես նաեւ օգտվել GPRS ինտերնետից՝ 30 դրամ/րոպե սակագնով: