10:27 | 29.07.13 | Նորություններ | 1000

Մահացել է Yandex-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը

Հուլիսի 27-ին 48 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է ռուսական խոշորագույն ինտերնետային ընկերության` Yandex-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը:

Հուլիսի 24-ին Իլյա Սեգալովիչը դիմել էր բժիշկներին՝ ուժեղ գլխացավի պատճառով, իսկ հուլիսի 25-ին նա հայտնվել էր կոմայում: Անցյալ տարի իր մոտ հայտնաբերվել էր ստամոքսի քաղցկեղ:

Yandex-ում Իլյայի հիշատակին նվիրված էջում ընկերությունը նկարագրում է իրեն, որպես «էրուդիտ եւ ակտիվ քաղաքացի, 5 երեխայի հայր, ընկեր, գործընկեր, ուսուցիչ եւ ուրախ ծաղրածու»:

Իլյա Սեգալովիչը զբաղեցնում էր Yandex-ի գլխավոր տեխնոլոգիական տնօրենի պաշտոնը:

Նա համահիմնադրել էր Yandex-ը դասընկեր Արկադի Վոլոժի հետ 1997-ին: Իլյային է պատկանում նաեւ եւ Yandex բառի հեղինակությունը («Yet another index» կամ «եւս մեկ ինդեքս» արտահայտության կրճատ տարբերակ):

Yandex-ը Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն է՝ մոտ $10 մլրդ կապիտալացմամբ: Ռուսաստանում ընկերության շուկայական մասնաբաժինը ավելի քան 2 անգամ գերազանցում է Google-ինը: