11:52 | 13.06.13 | Նորություններ | 949

Airbus-ը ներկայացրել է ապագայի օդանավը

Airbus-ը Էդինբուրգում ընթացող TEDGlobal կոնֆերանսին ներկայացրել է թափանցիկ եւ ցանցային կառուցվածքով օդանավի իր կոնցեպտը:

Ըստ ընկերության ինժեներների, ներկայացված դիզայնը կդարձնի օդանավերն ավելի ամուր եւ թեթեւ, ինչը կբերի վառելիքի զգալի խնայողության, գրում է BBC-ն:

Ըստ եվրոպական ընկերության, հիմա իր նպատակն է 3D տպիչի միջոցով ստանալ նյութը, որից պատրաստվելու է ապագայի օդանավը:

Վերջինս օժտված է լինելու նաեւ դեպի վեր թեքված պոչով, ինչը կիջեցնի ձայնային աղտոտումը, քանի որ շարժիչի ձայնը կգնա դեպի վերեւ:

Օդանավի նստատեղերը ավտոմատաբար կհարմարվեն մարդկանց մարմիններին, ինչպես նաեւ կունենան նստածների էներգիան օգտագործելու հնարավորություն, ինչը կբերի օդանավում լրացուցիչ էներգախնայողության:

«Օդանավով ճանապարհորդելն ապագայում պետք է հասանելի լինի մարդկանց եւ, միաժամանակ, անվտանգ բնապահպանական տեսանկյունից: Նավթի պաշարները սպառվում են, եւ մենք պետք է գտնենք այլ լուծումներ՝ ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ այլընտրանքային վառելիքի օգնությամբ»,- ասել է կոնֆերանսին Airbus-ի ինժեներ Բաստիան Շաֆերը: