10:35 | 21.05.13 | Նորություններ | 949

Nokia-ի նախկին աշխատակիցները ստեղծել են մրցակից սմարթֆոն

Ֆիննական Nokia-ի նախկին աշխատակիցներից կազմված թիմը ներկայացրել է նոր սմարթֆոն՝ Jolla, որն աշխատում է յուրահատուկ Sailfish օպերացիոն համակարգով:

Սոֆթը պատրաստվել է Nokia-ի MeeGo նախագծի բազայի վրա: Այդ նախագիծը 2011-ին մերժվել էր Nokia-ի կողմից, քանի որ վերջինս որոշեց իր սարքերի վրա տեղադրել Windows օպերացիոն համակարգը, գրում է BBC-ն:

Jolla սմարթֆոնը, որն արտասանվում է «Yol-la», վաճառքի կհանվի այս տարեվերջին, այն էլ՝ միայն օնլայն ճանապարհով:

Սմարթֆոնն ունի 4,5 դյույմանոց դիսփլեյ, 8 մպ ֆոտոխցիկ, աշխատում է 4G ցանցում եւ համատեղելի է Android-հավելվածների հետ:   

Սմարթֆոնն ունի հետաքրքիր հատկություն. նրա գունավոր ետնամասը կարելի է փոփոխել, ինչպես բազմաթիվ այլ սմարթֆոններում, սակայն օպերացիոն համակարգը կռահում է, թե ի՞նչ գույնի ետնամաս է ընտրված եւ համապատասխանեցնում է այդ գունային գամմային նաեւ սմարթֆոնի ինտերֆեյսը:

Սմարթֆոնի համահեղինակ Անթի Սաարնիոն չի բացում այս յուրահատկության գաղտնիքը, սակայն կարելի է ենթադրել, որ օգտագործվել է near-field communication (NFC) տեխնոլոգիան: