Ռալֆ Յիրիկյանը
16:33 | 26.04.13 | Նորություններ | 3621
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպել է ծաղկահավաք, որն այս տարի տեղի ունեցավ ապրիլի 26-ին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը նույնպես մասնակցել է ծաղկահավաքին, հայտնել են ընկերությունում:
Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում եւ այրվում էին որպես աղբ: 2010 թվականից սկսած անմար կրակի մոտ բերված ծաղիկները հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում եւ օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, շնորհակալագրերի եւ նամակների նպատակով:
«Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին` հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելով: Մի քանի օր հետո այդ ծաղիկները թոշնում են: Որքանո՞վ է նպատակահարմար եւ թույլատրելի, որ այդ ծաղիկները հայտնվեն աղբանոցում կամ այրվեն: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այդ ծաղիկները ծառայում են մեր պահանջատիրության գործին», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: