14:27 | 26.03.13 | Նորություններ | 1757

Վաղը կկայանա «Ֆիլմ + H20» կինոմրցույթի մրցանակաբաշխությունը

Մարտի 27-ին ժամը 16.00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H20» կինո- մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

«Ֆիլմ + H20» կինո- մրցույթի հաղթողը` Sheffield Doc/Fest 2013 փառատոնին «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի հաղթանակած ռեժիսորը կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու Sheffield Doc/Fest 2013 ամենամյա փառատոնին, ուր հնարավորություն կունենա հետեւելու փառատոնի ծրագրին եւ անգլիացի ռեժիսորների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները:

«Ֆիլմ + H20» մրցույթին հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից նախնապես ընտրվել էր ինը կարճամետրաժ ֆիլմ: Կինո-մրցույթը հայտարարվել էր ամիսներ առաջ եւ նվիրված էր Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի` «Ջրային համագործակցության» թեմային: Մրցույթի նպատակն էր ֆիլմերի միջոցով բարձրաձայնել հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:

Բացի առաջին մրցանակակրից, ով կարժանանա գլխավոր մրցանակին, այն է` այցելություն Sheffield Doc/Fest 2013 փառատոն, մրցույթի հայ-բրիտանական հեղինակավոր ժյուրին ընտրել է նաեւ երկրորդ եւ երրորդ տեղի հաղթողներին: Իսկ փառատոնի հովանավոր ԱրմենՏելը կպարգեւատրի «YouTube Winner» անվանակարգի հաղթողին: Այս անվանակարգի հաղթողը պետք է հավաքեր առավելագույն քանակությամբ հավանություն` britfilms.am կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում:

«Beeline  ծառայությունների շնորհիվ մենք հնարավորություն ունենք օտագործել քիչ քանակությամբ թուղթ, թանաք, քիչ երթեւեկել տրանսպորտով` չաղտոտելով շրջակա միջավայրը, եւ այդ ամենի հետ մեկտեղ ստանալ ավելի շատ շփում եւ դրական էմոցիաներ: Ունենալով նման առաջարկներ, մենք ցանկանում ենք լինել օգտագար հասարակությանը եւ այդ իսկ պատճառով որոշեցինք աջակցել  Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի անցկացմանը, որն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այլ նաեւ մեծապես աջակցում է շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաեւը:

«Ֆիլմ + H20» մրցույթին ներկայացված ֆիլմերը հնարավոր է դիտել Բրիտանական խորհրդի Յութուբյան էջում` http://www.youtube.com/BCArmenia եւ www.britfilms.am կայքում: