13:38 | 26.03.13 | Նորություններ | 2607
Ամերիկյան վեբ-հսկա Yahoo-ն $30 մլն-ով գնել է բրիտանացի 17-ամյա ուսանող Նիք Դ’Ալոսիոյի կողմից ստեղծված Summly բջջային հավելվածը, հաղորդում է RBC-ն:
Հավելվածն օգտագործվում է iPhone-ների վրա եւ իրենից ներկայացնում է տարբեր լրատվական աղբյուրների ագրեգատոր: Հավելվածն օգտագործում են, մասնավորապես, միլիարդատեր Ռուպերտ Մերդոքը եւ Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն:
Մեկնաբանելով իր հավելվածի վաճառքը` երիտասարդն ասել է, որ պատրաստվում է ներդնել Summly-ի վաճառքից ստացված գումարները նոր նախագծերում, թեեւ իր տարիքը որոշակի խոչընդոտներ է ստեղծում գումարն ազատ տնօրինելու համար:
Դ’Ալոսիոն ծրագրավորում է սովորել 12 տարեկանից, երբ գործարկվել է Apple-ի AppStore-ը: Summly-ից բացի նա ստեղծել է այնպիսի հավելվածներ, ինչպես Facemoods-ը, որը թույլ է տալիս նկարներով որոշել Facebook-ի օգտատերերի տրամադրությունը, եւ երաժշտության որոնող հավելված SongStumblr-ը: