16:29 | 25.03.13 | Նորություններ | 3786

ԱրմենՏելը գործարկել է «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը

ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Twitter SMS-ի միջոցով»  ծառայության մեկնարկի մասին:

Միանալով այս ծառայությանը` Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետեւել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին եւ շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով, հայտնել են ընկերությունում:

Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով 40404 կարճ համարին եւ այնուհետ հետեւել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:

Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն՝ ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:

«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաեւ ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով:

«ԱրմենՏելը կարեւորում է նորարարական ծառայությունների ներդնումն, որը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին հետեւել սոցիալական ցանցերում իրենց ընկերների հաղորդագրություններին ոչ միան բջջային ինտերնետի, այլ նաեւ SMS հաղորդագրությունների միջոցով: «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը Twitter-ի օգտատերերին թույլ է տալիս կարդալ լրահոսը եւ միշտ լինել կապի մեջ ընկերներ հետ»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: