09:48 | 23.03.13 | Նորություններ | 2525

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերազինում է իր ցանցը Շիրակի մարզում

Շիրակի մարզում իրականացվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված մարտի 23-ից մինչեւ ապրիլի կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ծառայություններից օգտվելու ժամանակ:

Ցանցի կատարելագործման աշխատանքները կիրականացվեն կեսգիշերից հետո:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավաստիացնում է, որ վերը նշված բոլոր աշխատանքները կիրականացվեն հնարավորինս արագ: Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` հնարավոր անհարմարությունների համար:

Աշխատանքները կիրականցվեն Գյումրիում, ինչպես նաեւ Շիրակի մարզի գյուղերում եւ բնակեցված այլ տարածքներում: