12:58 | 22.03.13 | Նորություններ | 3533

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է ԶԼՄ-ների մինի-ֆուտբոլի մրցաշարը

Մարտի 23-ին “Գրանդ Սպորտ” մարզահամալիրում կմեկնարկի Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի 4-րդ մրցաշարը:
 
Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ), իսկ ՎիվաՍելլ-ՄՏՍ–ը ստանձնել է մրցաշարի գլխավոր հովանավորությունը: Մրցաշարի մասնակիցներին ըմպելիք է տրամադրել Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը:

Մրցաշարին կմասնակցեն Mediamax լրատվական գործակալության, “4-րդ իշխանություն” թերթի, ԱԹԱ-ի, Mamul.am, News.amց եւ emedia.am կայքերի, ”Արեւածաղիկ” եւ ”Ֆինանսներ եւ էկոնոմիկա” ամսագրերի թիմերը:

Մրցաշարի փակման արարողությունը  կկայանա ապրիլի 6-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2013» գավաթով, մեդալներով եւ պատվոգրերով: