10:14 | 15.03.13 | Նորություններ | 980

Samsung-ը ներկայացրել է «աչքին հետեւող» Galaxy S4 սմարթֆոնը

Նյու-Յորքում Samsung-ը ներկայացրել է իր նոր ֆլագմանային Galaxy S4 սմարթֆոնը, որը թույլ է տալիս օգտագործողին կառավարել իր 5 դյույմանոց (12,5 սմ) էկրանը աչքերի օգնությամբ:

Սարքի գլոբալ վաճառքների կմեկնարկեն ս.թ. ապրիլի վերջին` 155 երկրի 327 բջջային օպերատորի կողմից:

Սմարթֆոնն արտադրվել է 2 գունային գամմաների օգտագործմամբ՝ սեւ եւ սպիտակ եւ արտաքուստ հիշեցնում է Galaxy 3-ը, ուղղակի ավելի թեթեւ եւ բարակ քան նախորդը (քաշը՝ 130 գրամ, հաստությունը՝ 7,9 մմ): Էկրանում, որն ավելի մեծ է քան S3-ինը, կիրառվում է Samsung-ի HD AMOLED տեխնոլոգիան, ինչը տալիս է 441 պիքսել/դյույմ թույլտվություն:

Սարքի «Smart pause» ֆունկցիան թույլ է տալիս կանգնեցնել վիդեոն՝ հայացքը էկրանից այլ կողմ տանելով, «Smart scroll» սոֆթը հետեւում է օգտագործողի հայացքին եւ ինքնուրույն թերթում դիտվող էջերը:    

Մեկ այն հնարավորություն թույլ է տալիս միաժամանակ անել երկու լուսանկար՝ սմարթֆոնի հետեւի (13 մեգապիքսել) եւ դիմացի (2 մեգապիքսել) կամերաներով, որպեսզի «նկարողը կադրից դուրս չմնա»:

Սարքի ցուցադրված հնարավորություններից է նաեւ բանավոր չինարենի թարգմանությունը անգլերեն տեքստի եւ հակառակը, ինչը, ենթադրվում է, շատ կօգնի զբոսաշրջիկներին: