11:44 | 25.02.13 | Նորություններ | 1077

2018-ին տվյալների փոխանցումը ձայնային ծառայություններից շահավետ կլինի

2018-ին բջջային օպերատորներն ավելի շատ են վաստակելու տվյալների փոխանցման, քան ձայնային ծառայություններից:

Այս մասին է վկայում GSMA կազմակերպության զեկույցը:

Դրա համաձայն, բջջային կապի ներթափանցումը հեռաբժշկության շնորհիվ կարող է էապես բարելավել բազմաթիվ հիվանդությունների բուժումը:

Ամեն տարի աշխարհում բեռնափոխադրումների ժամանակ փչանում է 240 տոննա պարեն, մինչդեռ բջջային տեխնոլոգիաների շնորհիվ բեռների տեղափոխումը եւ կոնտեյներներում ջերմաստիճանը վերահսկելով՝ կարելի է փրկել սովից տարեկան 40 մլն մարդու, ասվում է զեկույցում:

Շարժական սարքերի օգտագործումն էապես կնպաստի նաեւ գրագիտության աճին:

Կազմակերպությունը կանխատեսել է, որ առաջին երկիրը, որտեղ տվյալների փոխանցումը ձայնային ծառայություններից ավելի շատ եկամուտ կբերի օպերատորներին արդեն ընթացիկ տարում, կլինի Արգենտինան: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կհաջորդեն նրան 2014-ին, իսկ Քենիան, որն Աֆրիկայում բջջային կապի ամենամեծ ներթափանցման մակարդակ ունեցող երկիրն է, ավելի շատ կվաստակի տվյալների փոխանցումից 2016-ին:

Հայաստանում բջջային օպերատորների եկամուտների «առյուծի բաժինը» դեռեւս ձայնային կապից է: