Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) երկու ուսանող՝ Վլադիմիր Հովսեփյանը եւ Վահրամ Դարբինյանը, զբաղեցրել են “Kaspersky laboratory” ընկերության կողմից անցկացվող տեղեկատվական անվտանգության հարցերով «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ” փուլի երեք հաղթական տեղերից երկուսը:

Փուլում երրորդ տեղը զբաղեցրած Կրասնոյարսկի համալսարանի ներկայացուցիչ Մաքսին Շուդրակի հետ միասին նրանք կներկայացնեն մեր տարածաշրջանը հունիսին Լոնդոնում կայանալիք եզրափակչում:

Հիշեցնենք, որ կոնֆերանսի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» փուլն այս տարի առաջին անգամ անց էր կացվում Երեւանում: Կոնֆերանսին մասնակցել են ուսանողներ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բուհերից: Ներկայացվել է ցանցային անտվանգությանը վերաբերող թվով 14 զեկույց, որոնցից 10-ը՝ հայաստանյան ուսանողների կողմից (7-ը ՀՊՃՀ ուսանողներ են):

Հաջորդ շաբաթվա ընթացքում Itel.am-ը հարցազրույց կներկայացնի մեր հաղթողների հետ: