16:50 | 07.02.13 | Նորություններ | 3194

Orange-ը գործարկել է մինչեւ 42 Մբ/վ արագությամբ ցանց Էջմիածնում

Orange-ը հայտարարել է մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ 3G+ տեխնոլոգիայով հագեցած ցանցի մեկնարկը Հայաստանի մեծությամբ չորրորդ Էջմիածին քաղաքում:

Այսպիսով Էջմիածինը միանում է Երեւանին, Գյումրիին եւ Վանաձորին, որտեղ արդեն մեկ տարուց ի վեր Orange-ի ցանցը տեխնիկապես ապահովում է մինչեւ 42Մբ/վ արագություն, հայտնել են ընկերությունում:

Մյուս քաղաքներում եւ գյուղերում Orange-ն առաջարկում է նույնպես ժամանակակից ցանց՝ մինչեւ 21Մբ/վ արագության հնարավորությամբ:

«Էջմիածնում մեր ցանցի վերազինումը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ անկախ միջազգային ընկերության՝ P3-ի կողմից տեղում կատարված փորձարկումների արդյունքներով Orange-ի շարժական ինտերնետի 3G ցանցն առաջատար ցուցանիշներ է գրանցել արագության եւ որակի առումներով: Հայաստանն Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում է, որը տիրապետում է 42Մբ/վ 3G տեխնոլոգիային: Այն որակական չափանիշ է երկրում եւ արտահայտում է մեր ցանկությունը` միշտ առաջարկել ամենանոր ու ամենավստահելի տեխնոլոգիան մեր բաժանորդների հնարավորինս լայն մասին: Մեր ցանկությունն է ոչ թե զբաղվել ինքնագովազդով, այլ նորագույն տեխնոլոգիաների միջոցով իսկապես փոխել բաժանորդների ամենօրյա կյանքը դեպի լավը, հեշտացնել հաղորդակցումը, հարստացնել այն նոր բովանդակությամբ», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Մինչեւ 42 Մբ/վ արագությունը սպասարկող ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել առանց 12 ամսով բաժանորդագրվելու պարտավորության` 59 000 դրամով, կամ ավելի ցածր գնով՝ բաժանորդագրությամբ: