11:24 | 07.02.13 | Նորություններ | 3061

Ադրբեջանում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիոնը

Ադրբեջանում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիոնը, հայտնել է Socialbakers-ն իր զեկույցում:

Ըստ երկրների ներկայացված վարկանիշում Facebook-ի ադրբեջանական հատվածը 82-րդ տեղն է զբաղեցնում:

Սոցիալական ցանցի օգտատերների թիվը կազմում է Ադրբեջանի բնակչության 12,21%-ը: Օգտատերերի 64%-ը տղամարդիկ են, 36%-ը՝ կանայք:

Socialbakers-ի տվյալներով, Հայաստանում Facebook-ի օգտատերերի թիվը 395 340 է, կամ բնակչության 13,32%-ը:

Ըստ Socialbakers-ի, առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան եւ Մեքսիկան: