00:51 | 09.01.13 | Նորություններ | 943

Apple-ը կարտադրի բյուջետային iPhone

Apple-ը մտադիր է 2013-ից սկսել iPhone-ի էժան տարբերակի արտադրություն, որի միջոցով փորձելու է ավելացնել իր շուկայական մասնաբաժինը զարգացող երկրներում:

Նոր սմարթֆոնները, որոնք պատրաստված կլինեն ավելի էժան նյութերից, վաճառքում կհայտնվեն 2013-ի երկրորդ կեսին մոտ, գրում է РБК-ն:

Սթիվ Ջոբսի օրոք ընկերությունն ընդգծում էր իր հավատարմությունը պրեմիում դասի ապրանքատեսակների արտադրությանը, իսկ հայեցակարգի փոփոխությունը, ենթադրաբար, պայմանավորված է սմարթֆոնների շուկայում ընթացող սուր մրցակցությամբ: