00:58 | 27.12.12 | Նորություններ | 2898

ԱրմենՏել-ն առաջարկում է բջջային հեռախոսների ձեռքբերման նոր պայմաններ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է նվազեցված գներով բջջային հեռախոսների վաճառքի մասին «Սուպերմիքս» կանխավճարային սակագնային փաթեթին միանալու եւ հաշվեկշիռը լիցքավորելու դեպքում:

Ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, միանալով «Սուպերմիքս» սակագնային փաթեթին, կարող են ձեռք բերել Samsung GT-S 680l2, Nokia E6, Nokia E72 բջջային հեռախոսներ 99 980 դրամով, որից 50 000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին:

Այս առաջարկի շրջանակում Samsung GT-I 9001 բջջային հեռախոսը կարելի է ձեռք բերել 150 000 դրամով, որից 75 000 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Samsung GT-B7722  բջջային հեռախոսի արժեքը 79 960 դրամ է, որից 40 000 դրամը կփոխանցվի բաժանորդի հաշվեկշռին:

Հաշվեկշռին փոխանցված գումարը կարող է օգտագործվել Ինտերնետի եւ բջջային ծառայությունների ցանկացած ծառայության համար: