04:58 | 26.12.12 | Նորություններ | 1454
ՀՀ վարչապետ, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է www.qahana.am թարմացված կայքէջի շնորհանդեսին:
Ողջունելով կայքէջի թարմացումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն ծառայելու է հավատացյալ ժողովրդի հետ Արարատյան Հայրապետական թեմի կապի ամրապնդմանը:
«Դա թույլ կտա օպերատիվորեն տեսնել, թե որոնք են հավատացյալներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին»,- ասել է վարչապետը:
Կայքում բացվել են «Հարցեր-պատասխան», «Աղոթքներ», «Հոգեւոր-գրադարան», «Ս. Պատարագ» եւ այլ էջեր:
Կայքում գոյություն ունի նաեւ «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը, որն ամեն օր թարմացվում է, մարդիկ կարող են կարդալ տվյալ օրվա հոգեւոր պատգամը եւ սուրբգրքային ընթերցանությունը: Կայքում բացվել է նաեւ մանուկների համար էջ, կա մանկական գրադարան՝ նախատեսված տարբեր տարիքի երեխաների համար:
harc@qahana.am էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հարցերն ուղղել հոգեւորականներին եւ ստանալ դրանց պատասխանները: