07:44 | 25.12.12 | Նորություններ | 5896

Օրանժի «Ինտերնետ Հիմա 6000» պլանի բաժանորդները կարող են ձեռքբերել 21.6 Մբ/վ մոդեմը 1 դրամով

Այսօրվանից Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի բաժանորդները կարող են ձեռք բերել մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմը հատուկ գնով:

Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում մոդեմը կարժենա 4000 դրամ, սակայն մինչև փետրվարի 28-ը բաժանորդագրվելու դեպքում մոդեմը հնարավոր կլինի ձեռքբերել 1 դրամով, հայտնել են ընկերությունում:

Ինտերնետ Հիմա 9 000, 11 000 կամ 20 000 սակագնային պլաններից որևէ մեկին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, մինչև 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմն արդեն իսկ  կարելի էր ձեռք բերել 1 դրամով:

Այժմ 14.4 Մբ/վ և 21.6 Մբ/վ արագություն ապահովող մոդեմները հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 15 000 դրամով` նախկին 18 000 դրամի և 22 000 դրամի փոխարեն: