03:08 | 03.12.12 | Նորություններ | 2190
Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ը Յուքոմը, ձմեռային տոներին ընդառաջ, ավելացրել է ֆիզիկական եւ իրավաբանական անձ բոլոր բաժանորդների ինտերնետի արագությունները:
Մինչեւ հունվարի 13-ը Ucom ընկերության U!Net Starter, U!Net Basic եւ U!Net Ultra փաթեթները կգործեն 50Մբ/վ արագությունով, իսկ Երեքը մեկում (IP հեռուստատեսություն, ինտերնետ, հեռախոս) փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները կդառնան մինչեւ 100Մբ/վ:
Իրավաբանական անձ բաժանորդների արագությունները նույն ժամանակահատվածի համար կարագանան երեք անգամ: Սակագնային փաթեթների գները չեն փոփոխվել: