01:03 | 03.12.12 | Նորություններ | 3039

Բակո Սահակյանը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմի» սակագների իջեցումը

Երեւան/Մեդիամաքս/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր, հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում:

ԼՂՀ նախագահը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն կարեւոր համարելով թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից: