07:56 | 21.11.12 | Նորություններ | 2082

«Միկրոպրոցեսորի հայրը» վաղը կհանդիպի ՀՊՃՀ ուսանողների հետ

Երեւան/Մեդիամաքս/. Առաջին միկրոպրոցեսորի նախագծող, Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինին նոյեմբերի 22-ին կայցելի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ):

Ֆեդերիկո Ֆաջինին այս տարի արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2012թ. մրցանակին:

Նա հանդես կգա մասնագիտական կարճ զեկուցմամբ առաջատար բուհերի ռեկտորների, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչների,  ավագ հետազոտողների, դասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար:

Ֆեդերիկո Ֆաջինին կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում: