02:57 | 16.11.12 | Նորություններ | 1104

    Բջջայիններից Facebook-ից օգտվողներն ավելի արագ կկիսվեն նորություններով

    Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ի այն օգտատերերը, որոնք օգտվում են սոցցանցից իրենց բջջային հեռախոսներից, արդեն հնարավորություն ունեն կիսվել (share) ընկերների հետ իրենց լրահոսում հայտնող նորություններով:

    Այս մասին հայտնել է սոցցանցի ներկայացուցիչ Ադիտյա Քուլվալը:

    Մինչ այժմ «Share» կոճակից օգտվելու հնարավորություն ունեին համակարգիչներով սոցցանցից օգտվողները, իսկ ներկայումս ընկերների հետ լուրերով արագ կիսվելու հնարավորություն ունեն նաեւ Facebook-ի Android եւ iPhone-ի iPad-ի համար հավելվածից, ինչպես նաեւ սոցցանցի մոբայլ կայքից օգտվողները: