02:57 | 16.11.12 | Նորություններ | 2039
Երեւան/Մեդիամաքս/. Ադրբեջանը բանակցում է տարածաշրջանի պետությունների հետ իրենց դոմենային հասցեների՝ Ադրբեջանի տարածքում տեղակայված ICANN-ի խորքային DNS-սերվերի վրա տեղափոխելու ուղղությամբ, հայտնել է նոյեմբերի 15-ին երկրի կապի եւ ՏՏ նախարար Ալի Աբասովը, հաղորդում է Trend-ը:
«Նախագիծը տեխնոլոգիական կողմից բացի ունի նաեւ իրավական հիմք, քանի որ երկրների ինտերնետ-հասցեները կառավարվելու են անմիջապես այդ կենտրոնից», - նշել է նախարարը:
Այսօր DNS խորքային համակարգը բաշխված է ամբողջ աշխարհով:
ICANN-ը (The Internet Corporation for Assigned Names and Numbers) ԱՄՆ կառավարության մասնակցությամբ 1998թ. հիմնադրված միջազգային ոչ առեւտրային կազմակերպություն է, որի առաքելությունն է դոմենային անվանումների, IP-հասցեների եւ ինտերնետի գործունեության հետ կապված այլ հարցերի կարգավորումը:
Ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող լինել այն երկրների թվում, որոնց հետ Ադրբեջանը բանակցում է նշված թեմայով: