Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (Beeline ապրանքանիշ) հայտնել է Երեւանի Ջրվեժ միկրոշրջանում Beeline վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:
Նոր գրասենյակը գտնվում է Քոչինյան փողոց 9/4 հասցեում: Գրասենյակը կաշխատի երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը, շաբաթ` 10:00-ից մինչեւ 15:00-ը, հանգստյան օրը` կիրակի:
«Բացելով Beeline վաճառքի եւ սպասարկման 25-րդ գրասենյակը մայրաքաղաքում` ԱրմենՏելը նպատակ ունի ընկերության ծառայություններն էլ ավելի մոտեցնել հաճախորդներին: Գրագիտություն եւ քաղաքավարիություն, հարմարավետություն եւ անհատական մոտեցում յուրաքանչյուր բաժանորդին. ահա այն հիմանկան չափորոշիչներն, որոնցով մենք առաջնորդվում ենք հաճախորդների սպասարկման ոլորտում: Մոտ ապագայում պատրաստվում ենք ավելացնել վաճառքի եւ սպասարկման գրասենյակների քանակը եւ ներդնել սպասարկման նորագույն մեթոդներ», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր գրասենյակը 25-րդն է մայրաքաղաքում, իսկ Հայաստանի տարածքում գործում է Beeline վաճառքի եւ սպասարկման 82 գրասենյակ:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով