05:12 | 01.11.12 | Նորություններ | 3351
Երեւան/Մեդիամաքս/. Orange Բլոգը համակցվել է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter եւ Tumblr:
Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների` մյուս սոցիալական ցանցերում առկա էջերում, հայտնել են Orange Armenia-ում:
Orange Բլոգի պրոֆիլը այլ սոցցանցում առկա պրոֆիլին միացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Orange Բլոգի էջ եւ «կարգավորումներ» բաժնում միացնել համապատասխան էջը Orange Բլոգի էջին: Այս հնարավորությունից կարող են օգտվել Orange Բլոգի միայն այն օգտագործողները, ովքեր գրանցվելիս նշել են իրենց Orange հեռախոսահամարը: Այսպիսով, հնարավոր է դառնում պարզապես SMS-ի, MMS-ի, կամ www.orangeblog.am-ի միջոցով թարմացնել պրոֆիլը միանգամից մի քանի սոցիալական ցանցերում:
Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է: Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե:
Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս ունեն հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին եւ բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով: Orange-ի բաժանորդները կարող են նաեւ 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով “թարմացնել” կարգավիճակը, թողնել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Կարելի է նաեւ լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը:
Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչեւ 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կազմում է 100 մեգաբայթ: