02:59 | 01.11.12 | Նորություններ | 4952

Ղարաբաղ-Տելեկոմն առաջարկում է ավելի էժան զանգեր դեպի 3 հեռախոսահամար

Երեւան/Մեդիամաքս/. Արցախի բջջային օպերատոր Ղարաբաղ Տելեկոմը գործարկել է կանխավճարային բաժանորդների համար նախատեսված «Մերոնցով» ծառայություն:

Ծառայության շրջանակներում զանգերը դեպի բաժանորդի կողմից ընտրված 3 հեռախոսահամար Ղարաբաղ Տելեկոմի ցանցում կիրականացվեն 50% իջեցված սակագնով, իսկ դեպի Հայաստան՝ 25% իջեցված սակագնով:

Հեռախոսահամարներն ավելացնելու համար բաժանորդները պետք է հավաքեն *777*հեռախոսահամարը# եւ հաստատեն:

Հեռախոսահամարներից առնվազն 2-ը պետք է լինեն Ղարաբաղ-Տելեկոմի ցանցում, մեկը կարող է գործել ՀՀ բջջային օպերատորների ցանցերում: Հեռախոսահամարները ավելացվում են բաժանորդի ծառայության ցանկում անվճար:

Հեռախոսահամարի յուրաքանչյուր փոփոխություն արժե 150 դրամ (ներառյալ ԱԱՀ):