07:18 | 05.10.12 | Նորություններ | 3327

Beeline բջջային կապի «Մերոնք» սակագնային փաթեթն արդեն հասանելի է Երեւանի բնակիչներին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է «Մերոնք» սակագնային փաթեթի աշխարհագրության ընդլայման մասին: «Մերոնք Երեւանում» անվանումով սակագնային փաթեթն թույլ է տալիս զանգահարել դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց միասնական ցածր սակագնով, այն այժմ հասանելի է Երեւան քաղաքի բնակիչների համար:

«Մերոնք Երեւանում» սակագնային փաթեթում Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց զանգ կատարելու մեկ րոպեի արժեքը կազմում է 19.99 դրամ, իսկ մեկ ելքային SMS արժեքը բոլոր տեղական ցանցեր 9 դրամ է:

«Մերոնք Երեւանում» ՍՓ բաժանորդները կարող են ընտրել Beeline բջջային ցանցի 2 «սիրելի» համար եւ զանգահարել այդ համարներին 4 դրամ/րոպե սակագնով: Երեւանից դուրս գտնվելիս   սակագնային փաթեթի բաժանորդը Հայաստանի բոլոր բջջային ցանցեր եւ Beeline ֆիքսված ցանց զանգ կատարելիս մեկ ելքային րոպեի համար կվճարի 39 դրամ:

Beeline սակագնային փաթեթների հաճախորդները կարող են անցում կատարել դեպի «Մերոնք Երեւանում» ՍՓ` պահպանելով իրենց հեռախոսահամարը: