Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ՀՀ նախագահի ու վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 5-ից 7-ը անցկացվող ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 130 տեղական եւ միջազգային ընկերություն:
Ներկայացնում ենք ցուցահանդեսի ծրագիրը.
Ուրբաթ, հոկտեմբերի 5.
12:30-13:45 TONEX. տպող սարքերի ենթակառուցվածքային կառավարում
14:00-14:45 Microsoft. նորագույն լուծումներ
14:45-15:40 Յունիբանկ. մոբայլ բանկինգ
15:45-17:00 Ռուս-հայկ. համալսարանի (ՌՀՀ) բիզնես-ինկուբատոր
17:00-17:30 Զբաղվածության պետական ծառայություն (վարպետության դաս)
17:30-18:00 Siemens Enterprise Communication
Շաբաթ, հոկտեմբերի 6
11:00-11:45 Գնումների աջակցման կենտրոն. Էլ. գնումների համակարգ
11:45-12:15 Զբաղվածության պետական ծառայություն (վարպետության դաս)
12:30-13:45 ՌՀՀ բիզնես-ինկուբատոր (դասընթաց)
14:00-14:30 Իդրամ էլ. վճարման համակարգ
15:00-16:00 Կորեայի առեւտրաարդյունաբերական պալատ
16:05-19:00 EMDC: Mobile programming (վարպետության դաս)
Կիրակի, հոկտեմբերի 7
11:00-11:50 Գնումների աջակցման կենտրոն. էլ. գնումների համակարգ
12:00-12:30 Good Credit. արագ վարկեր
12:35-13:10 Հայբիզնեսբանկ. ինովացիոն ծառայություններ
13:15-13:55 ՌՀՀ մագիստրոսական ծրագիր. IT in Economy
14:00-14:30 Իդրամ էլ. վճարման համակարգ
15:00-16:00 Կորեայի առեւտրաարդյունաբերական պալատ
Վերոհիշյալ միջոցառումները կանցկացվեն ցուցահանդեսային համալիրի 3-րդ հարկում գտնվող կոնֆերանսների սրահում: