03:57 | 10.09.12 | Նորություններ | 5126
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, ԱրմենՏել (Beeline ապրանքանիշ) եւ Nakoil (Motul ապրանքանիշ) ընկերությունների աջակցությամբ կազմակերպել է հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքը Հայաստանում:
Մրցավազքը տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 9-ին Սեւանա լճում, ջրային մոտոցիկլետների երկու դասում` մինչեւ 255 եւ ավել ձիաուժ հզորությամբ, հայտնել են ԱրմենՏել-ից:
Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 20 մարզիկ, ովքեր մրցում էին օլիմպիական համակարգով 1200 մետր երկարությամբ ջրային մրցուղով: “A” դասում հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքի հաղթողներ դարձան Դավթյան Ռաֆին, Բաղդասարյան Շավարշը եւ Ավետիսյան Վաչիկը, իսկ “B” դասում` Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը եւ Հովակիմյան Հակոբը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը:
«Հաճելի է տեսնել, որ ԱրմենՏելի աջակցությամբ Հայաստանում էքստրեմալ մարզաձեւերն ավելի ու ավելի հայտնի են դառնում: Միջոցառման հյուրերն իրենց համար Հայաստանում բացահայտեցին ջրամոտորային նոր սպորտաձեւ եւ մենք հույս ունենք, որ հիդրոցիկլետների մրցությունը կբարձրացնի հայ երիտասարդների հետաքրքությունը ջրային սպորտի եւ ակտիվ հանգստի հանդեպ, ինչպես նաեւ Սեւանա լճի զբոսաշրջային գրավչությունը”,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Միջոցառմանն աջակցել էին նաեւ Vitesse и Flash ընկերությունները: