03:53 | 10.09.12 | Նորություններ | 825

Մահացել է նոութբուքի «հայրը»

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Սան-Ֆրանցիսկոյում կյանքի 70-րդ տարում մահացել է առաջին նոութբուքը նախագծած արդյունաբերական դիզայներ Բիլ Մոգրիջը, հաղորդում է Associated Press-ը:

Մոգրիջին պատկանում է հարթ դիսփլեյով Grid Compass համակարգչի նախագիծը, որն արտաքուստ նման էր գրքի. այն թողարկվել է 1982թ-ին եւ արժեր $8150:

Մոգրիջը դիզայներական կրթություն է ստացել Լոնդոնում, ինչից հետո մեկնել է ԱՄՆ, որտեղ զբաղվել է բուժտեխնիկայի նախագծմամբ:

1972-ին նա սկսել է աշխատել դյուրակիր համակարգչի նախագծի վրա, սակայն չի հասցրել այն մինչեւ արտադրական փուլ: Միայն 7 տարի անց NASA-ն պատվիրել է Մոգրիջին նախագծել աշխարհի առաջին  դյուրակիր համակարգիչը՝ բաղկացած 2 ծալվող մասերից՝ դիսփլեյից եւ ստեղնաշարից:

Արդյունքում ստեղծվել է Grid Compass 340 կբ օպերատիվ  հիշողությամբ եւ 8 Մհց-անոց պրոցեսորով դյուրակիր համակարգիչը, որն օգտագործվել է Disvovery շաթլի վրա: