12:02 | 08.08.12 | Նորություններ | 806

Սկսվել է «Իրեր տարբերող ռոբոտ» մրցույթի գրանցումը

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) հայտարարել է «Իրեր տարբերող ռոբոտ» մրցույթի գրանցումը:

Մրցույթի ընթացքում ռոբոտները պետք է գտնեն իրարից տարբեր իրեր, հավաքեն դրանք ու դասավորեն համապատասխան տեղամասերում; նմանատիպ ռոբոտների կատարելագործված տարբերակները կիրառություն ունեն պահեստներում, արտադրամասերում, աղբի վերամշակման գործարաններում տարբեր առարկաներ հավաքելու, տեսակավորելու և դասավորելու համար, հայտնել են միությունում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սեպտեմբերի 27-ը:

Այս տարվա ընթացքում միությունը հայտարարել է նաև «Անօդաչու թռչող սարքեր» և «Գծին հետևող ռոբոտ» մրցույթները, որոնց եզրափակիչ փուլերը նախատեսվում է իրականացնել 2012թ. աշնանը: