17:12 | 17.07.12 | Նորություններ | 855

Ղարաբաղ Տելեկոմը համարներ կնվիրի սարքավորումներ գնողներին

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 18-ից 20-ը բոլոր նրանք, ովքեր կգնեն նոութբուք, նեթբուք, հեռախոս կամ աքսեսուարներ Ստեփանակերտի «Էմբադա» առեւտրի կենտրոնում տեղակայված Ղարաբաղ Տելեկոմի մասնագիտացված խանութից, որպես նվեր կստանան «Սովորական», «Բրոնզե», «Արծաթե» կամ «Ոսկե» կարգավիճակի հեռախոսահամար:

Ինչպես հայտնել են ՂՏ մամլո ծառայությունում, ներկայումս ԼՂՀ հեռահաղորդակցային միակ օպերատորն ունի 6 մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ վաճառվում են բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, նոութբուքներ եւ այլն։