14:37 | 17.07.12 | Նորություններ | 2811

Մշակվել է այգիներում եւ մետրոպոլիտենի տարածքում WiFi տեղադրման քարտեզը

Երեւան: Մեդիամաքս: Մշակվել է Երեւանի այգիներում, պուրակներում եւ մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման քարտեզը:

Ինչպես հաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, այդ մասին այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է
«Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը:

Կապի օպերատորների հետ քննարկումից հետո կմեկնարկեն տեղադրման աշխատանքները:

Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք եւ առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը: