17:28 | 13.07.12 | Նորություններ | 5626

ԱրմենՏել-ը խաղարկում է Samsung Galaxy S հեռախոսներ

Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում, «Իմ ամառը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ամռան հետ կապված լուսանակար մինչև հուլիսի 24-ը ժամը 17:00 ներառյալ pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հուլիս 24-ին մինչև 19:00 կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի Beeline Armenia էջում: Մրցույթն ավարտվում է օգոստոսի 7-ին. հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում http://www.facebook.com/beeline.am հասցեում:

Մրցույթում կհաղթի երկու լուսանկար. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն լուսանկարը, որը կհավաքի առավելագույն թվով Like, իսկ երկրորդը կընտրի հանձնաժողովը:

Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով` https://www.facebook.com/beeline.am/app_167969729896883:

«Ամառային այս թեժ օրերին մենք առաջարկում ենք Beeline Armenia էջի երկրպագուներին կիսվել իրենց վառ և դրական  տպավորություններով: Մեր կողմից առաջարկվող շահավետ սակագնային փաթեթների և ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ մեր օգտատերերը կարող են հետևել նորություններին և մասնակցել ֆեյսբուքյան այս ֆոտոմրցույթին  անկախ գտնվելու վայրից` լինի դա տանը, ծովում, լեռներում թե սրճարանում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրի մոտ կգտնվի հետաքրքիր մի լուսանկար, որը նա կցանկանա կիսել իր ընկերների հետ և կմասնակցի այս մրցույթին` ստանալով հնարավորություն շահելու արժեքավոր նվերներ» – նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: