17:22 | 13.07.12 | Նորություններ | 1902

Թումո-ում կկայանա Ռոբոտիքս դասընթացի ավարտական ներկայացումը

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 14-ին, ժամը 15:00-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կկայանա Ռոբոտիքս (ռոբոտաշինության) դասընթացի ավարտական ներկայացումը:

Դրա ընթացքում Թումոյի 12-18 տարեկան պատանիները ցուցադրելու են իրենց պատրաստած եւ ծրագրավորած ռոբոտների հնարավորությունները:

Երկշաբաթյա դասընթացի ընթացքում պատանիները սովորել են ոչ միայն նոր գրաֆիկական լեզու ռոբոտներին ղեկավարելու համար, այլ նաեւ ծանոթացել են համակարգային մտածողության (system thinking) կիրառմանը խնդիրների լուծման համար:

Ռոբոտիքս դասընթացը վարում էր Իսպանիայից հրավիրված ճարտարապետ Ջուզեպ Ֆարգասը: