14:56 | 18.06.12 | Նորություններ | 1032
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի այգիներում եւ պուրակներում ընտրվել են 25 վայրեր` դրանք անվճար WiFi ինտերնետով ապահովելու համար:
Այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունիսի 11-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր անվճար WiFi կապով ապահովել մայրաքաղաքի մարդաշատ վայրերը, այգիներն ու պուրակները:
Մայրաքաղաքի դպրոցներին եւ մանկապարտեզներին ցուցաբերվող աջակցությունը խթանելու եւ առավել նպատակային դարձնելու նպատակով Տարոն Մարգարյանն այսօր հանձնարարել է ակտիվացնել «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործունեությունը։