10:35 | 18.06.12 | Նորություններ | 2923

ՎիվաՍել-ՄՏՍ-ը իջեցրել է BlackBerry սմարթֆոնների գները

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր տեղեկացրել է, որ այսուհետ մի շարք BlackBerry սմարթֆոններ կարելի է ձեռք բերել առավել մատչելի գներով:

BlackBerry® BoldTM 9000 սմարթֆոնն այժմ արժե 170 000 դրամ նախկին 210 000 դրամի փոխարեն, BlackBerry® BoldTM 9700`202 000 դրամ    (նախկին գինը`235 000 դրամ), BlackBerry® Storm2TM 9520`194 000 դրամ (նախկին գինը`257 000 դրամ),
BlackBerry® TorchTM 9800` 278 000 դրամ (նախկին գինը` 314 000 դրամ):

Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: