12:24 | 13.06.12 | Նորություններ | 3903

Beeline.am կայքը ցանցահենների հարձակման է ենթարկել

Երեւան: Մեդիամաքս: ԱրմենՏել ընկերության պաշտոնական Beeline.am կայքը ցանցահենների /հաքերների/ կողմից deface տիպի հարձակման է ենթարկել:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նա նշել է, որ հարձակումն ու deface-ը (կայքի գլխավոր էջի փոխարինում այլ էջով եւ տեղեկատվությամբ) իրականացվել է այսօր ժամը 11-ի շրջանում ու տեւել է 10-15 րոպե, այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են կայքի վերականգնման  ուղղությամբ:

«Կայքում առկա տվյալները չեն տուժել: Մեր մասնագետները հետաքննության են իրականացնում, որի արդյունքում պարզ կլինի` որ երկրից է եղել հարձակումը»,- ասել է Անուշ Բեղլոյանը:

Նա նշել է, որ Beeline.am-ը բազմիցս է ենթարկվել հաքերային հարձակումների, սակակն deface առաջին անգամ է իրականացվել:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր իր բլոգում հայտնել է, որ ադրբեջանցի ցանցահենների կողմից հարձակում է իրականացվել նաեւ armenpress.am եւ blognews.am կայքերի վրա: