16:18 | 12.06.12 | Նորություններ | 3094

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգչային լսարան եւ WiFi անկյուն է բացել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղն ապահովել է 3G երթուղիչով, Wi-Fi անկյունով, ինտերնետ հասանելիությամբ ապահովված 7 համակարգիչ ունեցող լսարանով, փոխանջատիչով եւ լազերային տպիչով:

Ընկերությունում հույս են հայտնել, որ տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական եւ աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար: