Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
14:50 | 04.06.12 | Նորություններ | 2890
Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն առաջարկում է ռոմինգի հատուկ սակագին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ը հյուրընկալող երկրներում: Այս մասին այսօր հայտնել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Լինելով ԵՎՐՈ 2012-ի պաշտոնական գործընկեր` չէինք կարող չմտածել այն ֆուտբոլասերների մասին, ովքեր ներկա են լինելու Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերին»,- ասել է Բրունո Դյութուան:
Լեհաստանում եւ Ուկրաինայում մինչ օգոստոսի 31-ը Orange-ի բաժանորդները կկարողանան մուտքային, ելքային եւ տեղական զանգեր կատարել 250 դրամ/րոպե սակագնով եւ կարճ հաղորդագրություն ուղարկել 200 դրամով: Ռոմինգն ակտիվացնելու համար պետք է հավաքել *121#:
Մարզական առաջարկից կարող են օգտվել Orange-ի բաժանորդները Հայաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Մոլդովայում եւ Շվեյցարիայում: