14:12 | 01.06.12 | Նորություններ | 3013
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում կանցկացնի:
Այսօր ժամը 17-ից 20-ը Beeline-ի Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակում երեխաներին եւ նրանց ծնողներին կդիմավորեն Beeline անիմատորները: Բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել հեքիաթի հերոսի հետ եւ հենց տեղում ստանալ իրենց լուսանկարները: Գրասենյակի մոտ աշխատելու են նաեւ նկարիչներ, ովքեր անվճար կնկարեն եւ կնվիրեն դիմանկարը փոքրիկին:
Հունիսի 4-ին ԱրմենՏել-ը կհայտարարի նոր բարեգործական ծրագրի մեկնարկի մասին՝ ուղղված հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցմանը: