14:07 | 01.06.12 | Նորություններ | 1266
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում ԹՈՒՄՈ նորարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը:
Ինչպես նշել են միջոցառման հազմակերպիչները, TED կազմակերպությունը տրամադրել է արտոնագիր` անցկացնելու առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը երեխաների համար՝ 2010 եւ 2011 թվականներին Երեւանում կայացած TEDxYerevan միջոցառումների հաջողության շնորհիվ:
TEDxKids@Yerevan միջոցառման խորագիրն է «Մեր աշխարհը», որի շրջանակներում 10-ից 16 տարեկան 22 երեխա ներկայացնում են իրենց հետաքրքրող եւ հուզող խնդիրները, տարբեր բնագավառներում հաջողությունները եւ այլն: Երեխաների առաջին ելույթները, մասնավորապես, նվիրված էին մարզային դպրոցների անմխիթար վիճակի եւ քաղաքի աղտոտվածության հաղթահարամանը:
TEDxKids@Yerevan միջոցառման աշխատանքային թիմը ստացել է երեսունից ավելի հայտեր՝ ընտրելով նրանցից 22-ը:
TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է՝ մասնակիցներին հարթակ տրամադրելով՝ տարածել հետաքրքիր գաղափարներ: Առաջին անգամ այն անցկացվել է 26 տարի առաջ Կալիֆոռնիայում, ինչից հետո տարածում ստացել աշխարհում: TED միջոցառումներին հրավիրվում են համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ, որոնք 18 րոպեի ընթացքում ներկայացնում են իրենց հաջողության ճանապարհը: Ելույթներն այնուհետեւ հասանելի են դառնում TED.com կայքում: