13:57 | 01.06.12 | Նորություններ | 703

Մայքրոսոֆթն առաջարկում է տեսնել, թե ինչպիսին է լինելու Windows 8-ը

Երեւան/Մեդիամաքս/. Մայքրոսոֆթը գործարկել է աշնանը սպասվող իր Windows 8 օպերացիոն համակարգի նախադիտման տարբերակը: Համակարգը, կորպորացիայի հավաստմամբ, Windows-ի ամենահեղափոխական ռեդիզայնն է սկսած 1995-ից:

Windows 8-ի նախադիտման տարբերակը, որը հասանելի է բեռնման համար, հարմարեցված է թաչսքրին դիսփլեյներով համակարգիչների համար եւ ժառանգել է իր ինտերֆեյսը Windows Phone 7 սմարթֆոնների օպերացիոն համակարգից: