18:04 | 11.05.12 | Նորություններ | 1244

Ֆեյսբուքը թեսթավորում է վճարովի գրառումների ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. Ֆեյսբուք սոցիալական ցանցը սկսել է իր նոր համակարգի թեսթավորումը, որը թույլ է տալիս օգտատերերին գովազդել իրենց գրառումները (պոստերը):

Գրառման համար բանկային քարտով կամ PayPal էլեկտրոնային վճարումների համակարգով վճարելով՝ օգտատերերը կարող են համոզված լինել, որ այն ավելի երեւելի կլինի իրենց ընկերների համար, հաղորդում է BBC-ն:

Փորձարկումներն ընթանում են Նոր Զելանդիայի օգտատերերի շրջանում: Ցոցցանցի ներկայացուցիչները նշում են, որ փորձարկումների արդյունքում կպարզվի, պատրաստ են արդյոք օգտատերերը վճարել սեփական գրառումների դիմաց, թե ոչ: