16:46 | 11.05.12 | Նորություններ | 3334

ԱրմենՏել -ը հովանավորել է լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցել է «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի անցկացմանը, որի կազմակերպիչն է «Մշակույթ» հասարակական կազմակերպությունը:

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 50 երիտասարդ լուսանկարիչներ, որոնք մարտի ընթացքում լուսանկարում էին խորագրին համապատասխան` մշակութային կոթողներ, գեղեցիկ ակնթարթներ, կենդանիներ և ներկայացնում մեկ հաջողված լուսանկար:

Այսօր Երևանի Պետական Համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ցուցահանդեսը և պարգևատրման արարողությունը:

1-ին տեղը զբաղեցրեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Մարիա Պապյանը, ով արժանացավ  հայտնի լուսանկարիչ և օպերատոր Ալբերտ Յավուրյանի անվան  առաջին մրցանակին, 2-րդ տեղը զբաղեցրեց Վահրամ Մոսինյանը և 3-րդը` Գևորգ Ղոսալմյանը:

«ԱրմենՏել» ընկերության և «Մշակույթ» հասարակական կազմակերպության կողմից յոթ երիտասարդներ պարգևատրվեցին պատվոգրերով և  մրցանակներով: Բոլոր մասնակիցները ստացան խրախուսական պարգևներ «ԱրմենՏել» ընկերության կողմից: