ԱրմենՏել-ը եւ ՍԹԱՐ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
ԱրմենՏել-ը եւ ՍԹԱՐ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
ԱրմենՏել-ը եւ ՍԹԱՐ-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
15:55 | 11.05.12 | Նորություններ | 4152
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը եւ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն այսօր ստորագրել են երկարատեւ համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՍԹԱՐ ցանցի սուպերմարկետներում կբացվեն Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ:
Վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում հաճախորդները կարող են ստանալ ԱրմենՏելի կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակը: Ստեղծվել է նաեւ ՍԹԱՐ ցանցի նոր` կոմերցիոն տեղեկատվական կենտրոն`call-center-ը:
Զանգահարելով 8090 համարին` ՍԹԱՐ-ի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն սուպերմարկետների աշխատանքային ժամերի, հասցեների, ակցիաների, հատուկ առաջարկների, ապրանքի առկայության, տարադրամի փոխարժեքի մասին, հայտնել իրենց ցանկությունները կամ առաջարկությունները, իմանալ իրենց ՍթարՔարտ կուտակային քարտի հաշվեկշիռը:
«Մեր տեխնոլոգիաները եւ երկրում ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի` ՍԹԱՐ-ի աշխատանքային փորձը թույլ են տալիս հաճախորդների սպասարկումը հասցնել նոր մակարդակի: Ավետիսյան 48/1 հասցեում` ՍԹԱՐ սուպերմարկետում, արդեն գործում է Beeline առաջին գրասենյակը: Նոր գրասենյակներ կբացվեն նաեւ ՍԹԱՐ ցանցի մյուս սուպերմարկետներում»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Call-center ծառայության կազմակերպման հարցում «ԱրմենՏել» ընկերության ընտրությունը հիմնված է վերջինիս` խոշոր ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձի, ինչպես նաեւ նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների վստահությամբ»,- ասել է ՍԹԱՐ-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Beeline ֆիքսված ցանցից 8090 կարճ համարին զանգն անվճար է: