18:04 | 10.05.12 | Նորություններ | 2331

Յուքոմ-ը սպասարկման կենտրոն է բացել Շենգավիթում

Երեւան/Մեդիամաքս/. Յուքոմ-ը սպասարկման կենտրոն է բացել Երեւանի Շենգավիթ համայնքում՝ Բագրատունյաց 18  հասցեով:
 
«Նոր սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Այստեղ կարելի տեղեկատվություն ստանալ ծառայությունների մասին, բաժանորդագրվել, կատարել վճարումներ, ինչպես նաև ձեռքբերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները», - հայտնել են Յուքոմ-ում: